ARDOR GAMING Prime լարովի մկնիկը լիովին կբավարարի ցանկացած գեյմերի հարմարավետ բռնվածքով, գերարագ արձագանքմամբ և գործառույթների օպտիմալ հավաքածուով, որոնք թույլ են տալիս օպտիմալացնել խաղային գործընթացը։ Մոդելն ամփոփված է էլեգանտ սպիտակ իրանում՝ մեղրախարսխաձև դիզայնով, ինչը նպաստում է օդի ավելի լավ շրջանառությանը և հարմարավետ կառավարմանը՝ առանց ձեռքից սահելու վտանգի։ RGB-լուսավորության շնորհիվ մանիպուլյատորը տպավորիչ տեսք ունի համակարգչային սեղանին և կդառնա դրա գլխավոր զարդը։ Սարքի հագեցվածությունը ներկայացված է 6 կոճակով՝ խաղերի ավելի արդյունավետ անցման համար մակրոսներ սահմանելու հնարավորությամբ։
ARDOR GAMING Prime լարովի մկնիկն աշխատում է PixArt PAW3327 օպտիկական լուսադիոդային սենսորի հիման վրա՝ հարցման փոփոխական հաճախականությամբ և կետայնությամբ, որի առավելագույն ցուցանիշը կարող է հասնել 12400 dpi-ի։ Պլաստիկե իրանն ապահովում է մանիպուլյատորի թեթևությունը, իսկ դրա ձևը կատարելապես հարմարեցված է աջ ձեռքով բռնելու համար։ Նախատեսված է սարքի քաշը կարգավորելու հնարավորություն՝ այն ցանկացած օգտատիրոջ կարիքներին հարմարեցնելու համար։