Thomas 788599 DRYBOX AMFIBIA FAMILY լվացող փոշեկուլը ձեր տան ցանկացած հատակածածկույթի և գորգերի արագ, հարմարավետ և առավելագույնս որակյալ մաքրման երաշխիքն է։ Մոդելը որպես փոշեկլանիչ օգտագործում է առաջադեմ DryBox համակարգը, որի գլխավոր առանձնահատկությունը փոշու ֆրակցիոն բաժանումն է։ Ընդ որում, անկախ տարայի լցվածությունից, փոշեկուլի ներծծման ուժը մնում է անփոփոխ։ Նման տեսակի փոշեկլանիչի ևս մեկ առավելություն է դրա պարունակությունից հեշտ մաքրումը, ընդ որում՝ պարտադիր չէ դա անել յուրաքանչյուր մաքրումից հետո։
Thomas 788599 DRYBOX AMFIBIA FAMILY փոշեկուլն օժտված է գործողության զգալի շառավղով (11 մ), ինչի շնորհիվ կարելի է մաքրել ամբողջ բնակարանը՝ առանց սնուցման մալուխի խրոցը տարբեր վարդակներին միացնելու։ Տելեսկոպիկ ներծծող խողովակը հեշտությամբ կարգավորվում է օգտատիրոջ հասակին համապատասխան։ Հատակի աղտոտվածության աստիճանից կախված՝ կարելի է ընտրել ներծծման չորս մակարդակներից մեկը։ Գլխիկների մեծ հավաքածուն թույլ կտա մաքրություն կատարել ամբողջ բնակարանում՝ փափուկ կահույքը և դժվարամատչելի վայրերը մաքրելով փոշուց ու կեղտից։