Waterpik WF-21 իռիգատորը դասվում է դյուրակիր սարքերի շարքին, ուստի այն հարմար է վերցնել ճանապարհորդության կամ աշխատանքի վայր։ Իմպուլսային աշխատանքի սկզբունքը և 360° պտտվող գլխիկը կապահովեն ջրի շիթի անհրաժեշտ ճնշումն ու ուղղությունը՝ բերանի խոռոչը սննդի մնացորդներից որակյալ մաքրելու համար։ Աշխատանքի 2 ռեժիմները թույլ կտան կարգավորել ջրի ճնշումը՝ կախված ատամների և լնդերի զգայունությունից։ Հավաքածուում առկա են 2 ստանդարտ գլխիկներ, որոնք ունեն գունային մակնշում։ Սա թույլ կտա իռիգատորն օգտագործել ընտանիքի երկու անդամների՝ առանց գլխիկները շփոթելու։ Waterpik WF-21-ը հագեցած է 210 մլ ծավալով հանվող ջրի տարայով։ Սարքն աշխատում է մարտկոցով։ Իրանի վրա առկա է լիցքավորման ինդիկատոր։ USB մալուխը ներառված է հավաքածուի մեջ։