Satechi Water-Resistant Laptop Carrying Case պայուսակը հագեցած է 13.3 դյույմանոց դյուրակիր համակարգիչ տեղադրելու բաժանմունքով։ Առջևի կողմի մի քանի փոքր բաժանմունքները նախատեսված են մանր պարագաներ տեղավորելու համար։ Բաժանմունքների հասանելիությունն իրականացվում է շղթայակապ փականների միջոցով։ Խտացված պատերով էրգոնոմիկ կառուցվածքը երաշխավորում է հուսալի պաշտպանություն քերծվածքներից, կեղտից, փոշուց և այլ անբարենպաստ ազդեցություններից։ Satechi Water-Resistant Laptop Carrying Case պայուսակի արտաքին կողմը պատրաստված է մոխրագույն նեյլոնից, որն օժտված է ջրակայուն հատկություններով և բավականին բարձր ամրությամբ։