Ultra HD 4K կետայնությամբ տեսագրման շնորհիվ SilverStone F1 VideoJet II 4K տեսաձայնագրիչը թույլ է տալիս տեսանյութում տեսնել դեմքերը, պետհամարանիշները և այլ մանր դետալներ։ 140° դիտանկյան շնորհիվ կադրի մեջ են հայտնվում երթևեկության բոլոր գոտիները։ Տեսագրությունը ձայնով, ամսաթվի, ժամի և արագության նշումով զգալի օգնություն է ցուցաբերում վիճահարույց իրավիճակների լուծման գործում։
1-5 րոպե ցիկլային տեսագրմամբ մոդելը հեշտացնում է անհրաժեշտ տեսանյութի որոնումը։ G-սենսորի շնորհիվ ձայնագրիչը կարևոր իրադարձությունները պահպանում է առանձին ֆայլերով՝ հիշողության քարտի գերլցման դեպքում ջնջումից պաշտպանությամբ։ Մոդելը համալրված է գիշերային ռեժիմով՝ վատ լուսավորության դեպքում տեսանյութի հստակությունը պահպանելու համար։
Առանց էկրանի SilverStone F1 VideoJet II 4K-ն պատրաստված է սև կորպուսով՝ 3M կպչուն ժապավենով ամրացմամբ՝ դիմապակու ցանկացած հատվածում աննկատ տեղադրման համար։ Viidure բջջային հավելվածի միջոցով կառավարման աջակցությունը թույլ է տալիս կարգավորել ձայնագրիչի աշխատանքը ձեր ցանկությամբ։ Մոդելը հագեցած է մինչև 256 ԳԲ տարողությամբ հիշողության քարտի բնիկով։ Ձայնագրիչի կորպուսում առկա է միակցիչ արտաքին խոսափողի համար։