Panasonic ER-GP80-K պրոֆեսիոնալ մազկտրիչն ունի սև պլաստիկից պատրաստված, ձեռքում պահելու համար հարմար իրան։ 45 մմ լայնությամբ X-աձև սայրը պատրաստված է չժանգոտվող պողպատից և տիտանից։ Այն ունի արագ հանվող կառուցվածք։
3 գլխիկների շնորհիվ մոդելը հնարավորություն է տալիս կարգավորել մազերի երկարությունը 6 մակարդակով։ Մեքենայի աշխատունակության հիմքում գծային շարժիչն է, որն ի վիճակի է կատարել մինչև 10000 պտ/րոպ։ Այն հագեցած է շարունակական վերահսկողության համակարգով՝ կտրվածքի հարթության համար։ Մոդելի ինքնավար աշխատանքի համար պատասխանատու է լիթիում-իոնային մարտկոցը, որի տարողությունը բավարարում է առանց վերալիցքավորման 50 րոպե աշխատանքի համար։ Դրա պաշարը լրացնելու համար Panasonic ER-GP80-K մազկտրիչը մատակարարվում է հենակայանի հետ միասին։ Ցանկության դեպքում այն կարելի է միացնել վարդակին, որպեսզի ոչինչ չխոչընդոտի անընդմեջ աշխատանքին։