49" Asus ROG STRIX XG49VQ մոնիտորը 1800R կորությամբ գերլայն էկրան է, որը հիմնականում նախատեսված է համակարգչային խաղերի համար։ 49 դյույմ լայն անկյունագիծը և 3840x1080 թույլատրությունը ապահովում են վառ, որակյալ և հագեցած պատկեր։ Կադրի որակի մեջ կարևոր դեր է խաղում մատրիցը, որը պատրաստված է VA տեխնոլոգիայով և ունի վառ LED հետին լուսավորություն։ Կողմերի հարաբերակցությունը 32:9 է։ Լրակազմում ներառված է պտտվող տակդիր, որի բարձրությունը հնարավոր է կարգավորել, ինչպես նաև փոխել թեքության անկյունը։ Սնուցման բլոկը տեղադրված է դրսում։ Աշխատանքի ընթացքում այն սպառում է մինչև 47 Վտ հզորություն։
49" Asus ROG STRIX XG49VQ մոնիտորը հագեցած է «պատկեր պատկերում» գործառույթով, որի դեպքում հնարավոր է միաժամանակ ցուցադրել երկու պատուհան պատկերով. մեկն ընդգրկում է ամբողջ էկրանը, իսկ երկրորդը՝ միայն մեկ ութերորդ մասը։ Լարային միացումների համար առկա են HDMI 2x, DisplayPort ինտերֆեյսներ, ինչպես նաև 2 USB միացք։ Ականջակալներ միացնելու համար նույնպես առկա է հատուկ մուտք։ Էկրանն ունի փայլատ ծածկույթ, որը կանխում է արտացոլումներն ու շողշողյունները՝ թույլ տալով ամբողջությամբ կենտրոնանալ խաղային գործընթացի վրա։