400 x 400, 800 x 600, 700 x 400, 400 x 200, 800 x 400, 300 x 100, 200 x 400, 400 x 300, 300 x 400, 600 x 400, 600 x 300, 500 x 400, 300 x 200, 600 x 600, 800 x 200, 700 x 500, 600 x 200, 1000 x 600, 300 x 300, 200 x 300, 800 x 500, 200 x 200
ONKRON TS1991E սև գույնի հենակը բռնիչով նախատեսված է 50 – 100" անկյունագծով հեռուստացույցի կամ ինտերակտիվ վահանակի տեղադրման համար։ Այն հագեցած է էլեկտրոնային մեխանիզմով՝ բռնիչի բարձրությունը, դրա թեքությունը կամ պտույտը կարգավորելու համար։ Այս պարամետրերի կարգավորումն իրականացվում է կոճակային վահանակի կամ հեռակառավարման վահանակի միջոցով։ Բարձրությունը կարելի է փոխել 1130 – 1160 մմ սահմաններում։ Պտույտի և թեքության անկյունները կարգավորվում են 5°-ով։
ONKRON TS1991E հենակի պողպատե հիմնակմախքն ապահովում է դրա ամրությունը. այն դիմանում է մինչև 120 կգ ծանրաբեռնվածության։ Առկա է լրացուցիչ դարակ, որի վրա կարելի է տեղադրել բարձրախոսներ, նոութբուք, պլանշետ կամ տեսախցիկ։ Սարքավորման առավելագույն քաշը չպետք է գերազանցի 5 կգ-ը։ Դարակը կարգավորվում է ըստ բարձրության։ Հենակի կառուցվածքում անիվների առկայությունը դարձնում է այն շարժունակ։ Դրանց արգելափակման համակարգն ապահովում է սարքավորումներով հենակի կայունությունը։