Մինչև 8 կգ լվացքի ճակատային բեռնմամբ Ascoli AWMT-851415EBW լվացքի մեքենան կդառնա հուսալի օգնական կենցաղում։ Երկարակյաց ինվերտորային շարժիչի շնորհիվ այն աչքի է ընկնում կայուն աշխատանքով, էներգաարդյունավետությամբ և աղմուկի ցածր մակարդակով։ Մոդելը համալրված է 16 ավտոմատ ծրագրով։ «Գոլորշով մշակում» ֆունկցիան ապահովում է հիգիենիկ մաքրում և չեզոքացնում ալերգենները իրերի մեջ։
Ascoli AWMT-851415EBW-ը կառավարվում է կոճակների, պտտվող մեխանիզմի և էկրանի միջոցով։ Իրերից խոնավության քամման բարձր արդյունավետությունը ձեռք է բերվում թմբուկի մինչև 1200 պտ/րոպ արագությամբ։ Մինչև 24 ժամ հետաձգված մեկնարկի թայմերը թույլ է տալիս սահմանել լվացքի սկզբի որոշակի ժամանակ։ Ավտոբալանսի համակարգը բաշխում է իրերը թմբուկում նախքան քամելու ակտիվացումը։ Լարման տատանումներից և արտահոսքից պաշտպանության տեխնոլոգիաները բարձրացնում են լվացքի մեքենայի շահագործման անվտանգությունը։