Remington D5220 լիաչափ վարսահարդարիչը համատեղում է հարուստ ֆունկցիոնալը և տպավորիչ հզորությունը, որը հասնում է 2400 Վտ ցուցանիշի։ Այս սարքի օգնությամբ դուք կկարողանաք արագ չորացնել մազերը և ստեղծել ցանկալի հարդարումը։ Մոդելի անհերքելի առավելություններից մեկը իոնների գեներատորի առկայությունն է, որը մազերը դարձնում է հնազանդ, հանում է դրանցից ստատիկ էլեկտրականությունը, գանգուրներին հաղորդում բնական և առողջ փայլ։ Տուրբո ռեժիմում սարքը որոշ ժամանակ աշխատում է օդի հոսքի առավելագույն արագությամբ, ինչը կարող է պետք գալ ինչպես չորացման գործընթացում, այնպես էլ հարդարման ժամանակ։
Remington D5220 վարսահարդարիչի հագեցվածության մեջ մտնում է երկարակյաց շարժիչը, իսկ հանվող ֆիլտրը լրացուցիչ հարմարավետություն կապահովի սարքի սպասարկման ժամանակ։ Էլեկտրացանցին միանալու հնարավորություն կտա 1.8 մետրանոց ցանցային լարը, որի երկարությունը բավարար կլինի գործողությունների լիարժեք ազատության համար։ Անկախ կարգավորմամբ ջերմաստիճանային չորս և արագության երկու ռեժիմները թույլ կտան ընտրել սարքի գործունեության՝ ձեր մազերի համար առավել խնայող պարամետրերը։ Սառը օդի մատուցման գործառույթն անհրաժեշտ է պատրաստի հարդարումը ֆիքսելու և մազերին առաձգականություն հաղորդելու համար։