Xerox 006R01695 լազերային քարթրիջը նախատեսված է տպագրության լազերային տեխնոլոգիա կիրառող տպիչներում օգտագործելու համար։ Սա օրիգինալ քարթրիջ է, որը նպաստում է որակյալ տպվածքների ստացմանը և երաշխավորում է տպող տարրերի կայուն աշխատանքը՝ չխաթարելով դրանց գործառնությունը։ Այս բաղադրիչը նախատեսված է 3000 էջ տպելու համար, ինչը թույլ կտա որոշ ժամանակ մոռանալ դրա փոխարինման մասին։
Xerox 006R01695 քարթրիջում պարունակվում է ծիրանագույն (magenta) թանաք, ինչը թույլ է տալիս դրա օգնությամբ տպել բարձր որակի գունավոր պատկերներ։ Մոդելը մշակված է Xerox DocuCentre SC2020 տպիչում տեղադրելու համար՝ ապահովելով դրա ներքին բաղադրիչների պահպանումը։ Քարթրիջը հեշտությամբ տեղադրվում է տպիչի մեջ՝ չպահանջելով դրա համար լրացուցիչ գործիքներ։