EXITEQ EXH-515IB ինդուկցիոն եփման մակերեսը հագեցած է արագ տաքացման աջակցությամբ երեք այրիչով։ Դրա շնորհիվ կարելի է կարճաժամկետ ավելացնել հզորությունը՝ սպասքի տաքացումն արագացնելու համար։ Աշխատանքային գոտու մեծացումը թույլ է տալիս դրա վրա տեղադրել ոչ ստանդարտ, խոշոր տարաներ։ Ժամանակաչափի շնորհիվ կարելի է սահմանել անջատման ժամանակ մինչև 99 րոպե և ձեռքով չվերահսկել եփելու գործընթացը։ EXITEQ EXH-515IB ինդուկցիոն եփման մակերեսն ունի սպասքի ճանաչման գործառույթ։ Այրիչները չեն տաքանա, եթե վահանակի վրա առկա են կողմնակի առարկաներ։ Դադարի գործառույթը թույլ է տալիս որոշ ժամանակով դադարեցնել տաքացումը և հետո շարունակել եփելը նույն կարգավորումներով։ Մնացորդային ջերմության ցուցիչը զգուշացնում է, որ սալօջախը դեռ տաք է, և հնարավոր է այրվել։ Մեկ կոճակի օգնությամբ կարելի է որոշ ժամանակով արգելափակել վահանակը, որպեսզի ջրի ցայտերից կարգավորումները պատահաբար չխախտվեն։