40 միլիմետրանոց ձևաչափին համապատասխանող Noctua NF-A4x20 PWM օդափոխիչը նախատեսված է համակարգչային իրանների ներսում մոնտաժման համար։ Սարքն ունի Noctua-ի համար ավանդական դիզայն։ Օդափոխիչի գույներն են բեժը և շագանակագույնը։ Մոդելի իրանի հաստությունը հավասար է 20 մմ-ի։ Օդափոխիչը հեշտ է մոնտաժվում և չափազանց երկարակյաց է։ Սարքի անխափան աշխատանքի ժամանակը կազմում է 150000 ժամ։ Օդափոխիչն ունի հակավիբրացիոն կառուցվածք՝ աչքի ընկնելով աղմուկի ցածր մակարդակով։ Առավելագույն արագության դեպքում աղմուկը չի գերազանցում 14.9 դԲ-ը։
Noctua NF-A4x20 PWM օդափոխիչն ունակ է պտտվել շատ լայն սահմաններում փոփոխվող հաճախականությամբ՝ 1200-ից մինչև 5000 պտույտ/րոպե։ Առավելագույն օդային հոսքը հավասար է 5.53 CFM-ի։ Պտտման արագության կարգավորումը տեղի է ունենում ավտոմատ ռեժիմով։ Մոդելի լրակազմի մեջ ներառված են 4-կոնտակտային Y-աձև մալուխ, 30 սմ երկարացման մալուխ, հակավիբրացիոն բռնիչներ, փաստաթղթեր, ամրակման պտուտակների հավաքածու և իջեցնող ադապտեր։ Օդափոխիչը փաթեթավորված է գրավիչ արտաքին տեսք ունեցող տուփի մեջ։