40 միլիմետրանոց Noctua NF-A4x10 5V օդափոխիչը համատեղում է գրավիչ դիզայնը, կոմպակտ չափսերը, ցածր աղմուկը և բարձր արդյունավետությունը։ Մոդելն ունի շագանակագույն 7 թիակ։ Կմախքի գույնը բեժ է։ Օդափոխիչի հաստությունը կազմում է 10 մմ։
Noctua NF-A4x10 5V օդափոխիչը պտտվում է շատ բարձր հաճախականությամբ. տվյալ ցուցանիշի մեծությունը կազմում է 4500 պտույտ/րոպե։ Օդային հոսքը հավասար է 4.82 CFM-ի։ Աղմուկի մակարդակը 17.9 դԲ է։ Օդափոխիչի հուսալիության ակնառու մակարդակն արտահայտվում է անխափան աշխատանքի ժամանակի ցուցանիշում, որը հավասար է 150000 ժամի։ Մոդելն ունի հարուստ համալրում։ Օդափոխիչի տուփի մեջ դուք կգտնեք 30 սանտիմետրանոց երկարացման մալուխ, հակավիբրացիոն բռնիչներ, փաստաթղթեր, ամրակման պտուտակների հավաքածու և 3 pin - 2 pin ադապտեր։