PNY RTX 4000 Ada Generation տեսաքարտն ստացել է GDDR6 մոդուլ՝ 20 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 360 Գիգաբայթ/վ թողունակությամբ։ Այն հարմար է 1080p/1440p ձևաչափով գեյմինգի, ինչպես նաև 4K/8K տեսանյութերի խմբագրման համար։ Ճառագայթների հետագծման (Ray Tracing) տեխնոլոգիան ապահովում է պատկերի իրատեսականությունը խաղերում, ստեղծում բնական լուսավորություն և փափուկ եզրերով ճշգրիտ ստվերներ։ Քարտն ունակ է միաժամանակ արտածել 8K Ultra HD պատկեր 4 էկրանի վրա։ Մոնիտորներին միանալու համար օգտագործվում են DisplayPort ինտերֆեյսները։
PNY RTX 4000 Ada Generation տեսաքարտը հովացման համար օգտագործում է տուրբին։ Դրա շնորհիվ տաք օդը չի մնում իրանի ներսում, այլ ամբողջությամբ դուրս է մղվում հետևի վահանակի անցքի միջով։ Սա նվազեցնում է մայրական սալիկի և պրոցեսորի ընդհանուր ջերմաստիճանը։ Մոդելը զբաղեցնում է ընդամենը մեկ սլոտ և կարող է օգտագործվել փոքրածավալ իրանով համակարգիչներ հավաքելու համար։