AOPEN WA272 մոնոբլոկն աշխատում է 10-միջուկանի Intel Core i5-1334U պրոցեսորի և 16 ԳԲ RAM-ի հիման վրա։ Այն նախատեսված է գրասենյակային աշխատանքի և առօրյա առաջադրանքների համար։ Օպերատիվ հիշողությունը մինչև 64 ԳԲ մեծացնելու դեպքում սարքը կարելի է օգտագործել 4K տեսանյութերի մշակման, վիրտուալ 3D մոդելների ստեղծման համար։ 1920×1080 թույլատրությամբ 27” անկյունագծով էկրանն ունի փայլատ ծածկույթ, որի վրա արտացոլումներն ավելի քիչ նկատելի են՝ փայլունի համեմատությամբ։ Դրա շնորհիվ աչքերն ավելի քիչ են լարվում պատուհանի կամ լամպի մոտ կարդալիս կամ տեսանյութ դիտելիս։ 512 ԳԲ ներկառուցված հիշողությունը կարելի է ավելացնել մինչև 1-4 ՏԲ՝ 2.5" SATA արտաքին սկավառակի միջոցով։ AOPEN WA272 մոնոբլոկն ինտերնետ մուտք գործելու համար օգտագործում է LAN 1 Գբիթ/վ մալուխային կապուղի և Wi-Fi ցանց։ 3 ՄՊ վեբ-տեսախցիկը փոխանցում է պատկեր, որտեղ հստակ երևում է շրջապատը և հնարավոր է զննել փաստաթղթերը դրանք օբյեկտիվին մոտեցնելիս։ Տեսախցիկի փականը կանխում է չարտոնված մուտքն անձնական տիրույթ։ Կենսինգտոնյան կողպեքը պաշտպանում է մոնոբլոկը հանրային վայրերում օգտագործելիս գողությունից։