15 լ ծավալով կլոր բակով THERMEX N 15 U ջրատաքացուցիչը կդառնա օպտիմալ լուծում խոհանոցում կամ սանհանգույցում ուղղահայաց տեղադրման համար։ Բակի ներքին ծածկույթը պատրաստված է չժանգոտվող պողպատից, ինչն ապահովում է նրա երկարատև ծառայության ժամկետը։ Խողովակաձև ջեռուցման տարրը (ՏԷՆ) համալրված է պարզ մեխանիկական կառավարմամբ, ինչպես նաև միացման և տաքացման ինդիկատորներով։ Սարքն ունի անվտանգ օգտագործման համար անհրաժեշտ բոլոր լուծումները։ Դրա ֆունկցիոնալությունը լրացնում են մագնեզիումային անոդը, ապահովիչ փականը և գերտաքացումից պաշտպանիչ անջատման տարբերակը։ 2 կՎտ անվանական հզորության դեպքում սարքը 28 րոպեում տաքացնում է ամբողջ բակի ջուրը մինչև 75°: THERMEX N 15 U ջրատաքացուցիչի մատակարարման լրակազմում նախատեսված են բոլոր անհրաժեշտ ամրացման տարրերը, ուստի սարքը կարելի է տեղադրել ձեռքբերումից անմիջապես հետո։