ներքևի տաքացում, գոլորշիով մաքրում, վերին տաքացում, ներքևի տաքացում + կոնվեկցիա, հալեցում, վերին + ստորին տաքացում, վերին + ստորին տաքացում + կոնվեկցիա, լուսավորություն
Արծաթագույն Weissgauff EOM 208 PDX Steam Clean էլեկտրական ջեռոցն ունի 65 լ ծավալով խցիկ։ Դրանում բավականաչափ տեղ կա բարձր սպասքի, հատուկ գաստրոտարանների, հավի կամ հնդկահավի ամբողջական մսեղիքի տեղադրման համար։ Մոդելն ունի 8 ռեժիմ։ Այն կարող է աշխատել վերևի/ներքևի/վերևի-ներքևի տաքացմամբ և կոնվեկցիայով։ Տեխնոլոգիաները կարելի է համակցել՝ տարբեր բաղադրատոմսերին հարմարեցնելու համար։ Նաև ջեռոցում կարելի է խնամքով հալեցնել մթերքները։ Ջերմաստիճանի կարգավորումը 0-ից մինչև 250° C թույլ է տալիս պատրաստել ջերմային մշակման տարբեր պահանջներ ունեցող ուտեստներ։
Weissgauff EOM 208 PDX Steam Clean էլեկտրական ջեռոցը հագեցած է ժամաչափով։ Այն կօգնի վերահսկել պատրաստման ճշգրիտ ժամանակը։ Ավտոանջատման գործառույթի շնորհիվ կարիք չկա ձեռքով հետևել գործընթացին։ Սարքն ինքնուրույն կդադարեցնի տաքացումը, երբ ավարտվի սահմանված ժամանակը։ Դռան եռակի ապակին ունի օդային շերտ, որը թույլ չի տալիս մակերեսի գերտաքացում։ Դա կպաշտպանի ձեզ այրվածքներից՝ պատահական դիպչելու և տապակը հանելու ժամանակ։ Ներքին ապակին կարելի է հանել և մանրակրկիտ մաքրել ճարպից ու կեղտից։