Canon LBP246dw II լազերային տպիչը 40 էջ/րոպե սև-սպիտակ տպագրության արագությամբ հարմար է գրասենյակային կիրառման համար։ 1200x1200 dpi կետայնությունը բավարար է գրաֆիկների և շնորհանդեսների հետ աշխատելու համար։ Ավտոմատ երկկողմանի տպագրությունն արագացնում է ծավալուն փաստաթղթերի պատրաստումը։ Canon LBP246dw II-ը համատեղելի է 3000-10200 էջ ռեսուրս ունեցող Canon 070 և Canon 070H քարթրիջների հետ։ 350 թերթ մատուցման տարողությամբ մոդելն ապահովում է թղթի լրացուցիչ դարակների տեղադրում։ Տպիչը հագեցած է համակարգչի հետ կապի համար նախատեսված USB Type-B պորտով և ցանցային միացման համար Wi-Fi-ով։ Մոդելը համատեղելի է Windows կամ macOS ղեկավարմամբ աշխատող սարքերի հետ։ Սպիտակ տպիչը հագեցած է էկրանով՝ տպագրության ընթացքը և առաջացող սխալներն արտացոլելու համար։