Երկու այրիչով Gefest ПВГ 1003 գազօջախի մակերեսը հարմար է սահմանափակ տարածքում օգտագործելու համար։ Ներկառուցման 26.3/48.4 մմ լայնության և խորության շնորհիվ սալօջախը սեղանածածկի վրա նվազագույն տեղ է զբաղեցնում և տարածք է թողնում մթերքները կտրատելու համար։ Առանձին տակդիրն ապահովում է ջազվեի կամ նեղ հատակով կաթսայի կայունությունը։ Բոցի սահուն կարգավորմամբ կարելի է պատրաստել մարմանդ կրակի վրա կամ երկար ժամանակ պահպանել ուժեղ տաքացումը։ Gefest ПВГ 1003 գազօջախի մակերեսն ունի բռնակի ֆիքսված դիրք «փոքր բոց» ռեժիմում։ Դա բացառում է կրակի մարումը, նույնիսկ եթե փականն արագ պտտեք մինչև վերջ։ Գազ-վերահսկումն ակնթարթորեն անջատում է գազի մատակարարումը, եթե կրակը չի վառվում կամ հանգել է։ Էլեկտրական բոցավառման շնորհիվ բոցը վառվում է ավտոմատ կերպով՝ բռնակը պտտելիս։