RIVACASE VA2585 շարժական մարտկոցը սև կորպուսով հարմար է սմարթֆոնների և այլ շարժական սարքերի լիցքավորման համար։ Փաուերբանկի տարողունակությունը կազմում է 30000 մԱժ։ Դա բավարար է սմարթֆոնի 4-5 լիարժեք լիցքավորման համար։ Մոդելը հագեցած է 3.7 Վ լարմամբ լիթիում-պոլիմերային մարտկոցով, որն ապահովում է մինչև 3 Ա առավելագույն ելքային հոսանք և ունի 20 Վտ հզորություն։ Դա հնարավորություն է տալիս լիցքավորել ավելի խոշոր տեխնիկա, օրինակ՝ պլանշետներ։
RIVACASE VA2585 շարժական մարտկոցի կորպուսի վրա տեղադրված են 2 հատ USB Type-A պորտ և 1 հատ USB Type-C միակցիչ։ Դրա շնորհիվ կարելի է փաուերբանկին միաժամանակ միացնել մինչև երեք սարք։ Մոդելն աջակցում է Power Delivery, Quick Charge 3.0 և Apple PD արագ լիցքավորման ստանդարտներին։ Դա թույլ է տալիս կրճատել սպասման ժամանակը՝ iPhone-ը կլիցքավորվի 50% ընդամենը 30 րոպեում։ Փաուերբանկը հագեցած է ցածր հզորությամբ սարքերի՝ սմարթ-ժամացույցների և անլար ականջակալների լիցքավորման ֆունկցիայով։ RIVACASE VA2585-ի կորպուսի վրա կա դիսփլեյ, որտեղ տոկոսներով ցուցադրվում է մարտկոցի մնացորդային լիցքը։