A4Tech Bloody G521 լարային ականջակալը հիանալի ընտրություն կդառնա հարմարավետ գեյմինգի համար։ Տվյալ մոդելի հիմքում օգտագործվում են փակ ակուստիկ ձևավորմամբ բարձրորակ մեծ տրամագծով դինամիկներ։ Դրա, ինչպես նաև հաճախությունների լայն տիրույթի աջակցության շնորհիվ ականջակալները կապահովեն հագեցած և դետալավորված ձայն, ինչը թույլ կտա ձեզ ավելի լավ ընկղմվել խաղային գործընթացի մեջ։ Ականջակալի մյուս առանձնահատկությունը աղմուկի նվազեցմամբ խոսափողն է, որի հնարավորությունները թույլ կտան ձեզ հարմարավետ շփվել այլ խաղացողների հետ։
A4Tech Bloody G521 ականջակալի կորպուսը հագեցած է բազմագույն լուսավորությամբ, առանձնանում է ոճային դիզայնով և պատրաստված է որակյալ ու թեթև պլաստիկից։ Դրա, ինչպես նաև կրկնակի գլխակապով և փափուկ ամբուշյուրներով ընդգրկող տիպի կառուցվածքի շնորհիվ մոդելը հիանալի կհամապատասխանի երկարատև օգտագործման համար։
Ականջակալների միացումն առանձնանում է պարզությամբ և կատարվում է USB-ի միջոցով։ Դրա շնորհիվ մոդելը համատեղելի է տարբեր համակարգիչների, նոութբուքերի և որոշ խաղային կոնսոլների հետ։ Օգտագործման հարմարավետության համար մալուխի երկարությունը կազմում է 2 մ։ Մոդելն աջակցում է նաև ձայնի ուժգնության կառավարում համապատասխան կարգավորիչի միջոցով։ Ականջակալի մատակարարումն իրականացվում է ֆիրմային փաթեթավորմամբ։