Մոխրագույն Innostyle S600GY-14 պայուսակը՝ 1.5 լ տարողությամբ, նախատեսված է 14” էկրանի անկյունագծով նոութբուքի պահպանման և տեղափոխման համար։ Արտադրանքը պատրաստված է պոլիէսթերի և պոլիուրետանի համակցությունից, նյութն ամուր է, խիտ, ջրի կաթիլներ չի անցկացնում, դիմացկուն է աղտոտվածության նկատմամբ։ Կոշտ կառուցվածքի շնորհիվ պայուսակը հուսալիորեն պաշտպանում է համակարգիչը վնասվածքներից վայր ընկնելու, հարվածի դեպքում։
Innostyle S600GY-14 պայուսակը ներսից ունի փափուկ աստառ, որն օգնում է խուսափել նոութբուքի իրանի վրա քերծվածքներից։ Մոդելում նախատեսված է մեկ մեծ բաժանմունք ԱՀ-ի համար, ինչպես նաև առկա է 2 արտաքին գրպան, որտեղ կարելի է տեղավորել լիցքավորիչը, փաստաթղթերը, անձնական իրերը։ Բոլոր բաժանմունքները փակվում են շղթայով։ Տեղափոխման հարմարավետության համար նախատեսված է բռնակ։