Սպիտակ գույնի Razer Kraken Kitty V3 X 2025 լարով ականջակալներն ունեն 7.1 Virtual ձայնային սխեմայի ձևաչափ։ Այն երաշխավորում է աուդիոյի մաքուր վերարտադրություն 20-ից մինչև 28000 Հց հաճախականությունների տիրույթում։ Փակ ակուստիկ ձևավորման շնորհիվ ապահովվում է ձայնամեկուսացում, և արտաքին ձայները գրեթե չեն լսվում։
Razer Kraken Kitty V3 X ականջակալները հագեցած են 3.5 մմ jack անջատվող մալուխով, որի միջոցով կարելի է միանալ սմարթֆոնին, փլեյերին կամ այլ սարքի։ Ոսկեպատ խրոցը բարելավում է ձայնը, ինչպես նաև մեծացնում է լարի ծառայության ժամկետը։ Երգերը կառավարելու համար ականջակալների կորպուսի վրա կա մեխանիկական կարգավորիչ։ Մոդելը համալրված է նաև կարդիոիդային ուղղվածությամբ ֆիքսված խոսափողով և ճկուն ոտքով։