Intel Raptor Lake-S ճարտարապետության վրա հիմնված Intel Core i9-13900KS պրոցեսորն ունակ է դառնալ հզոր համակարգի կենտրոնական տարրը 24-միջուկանի կոնֆիգուրացիայի շնորհիվ։ Բարձր արտադրողականությունը ցածր էներգասպառման հետ համատեղ ապահովված է 10-նանոմետրանոց Intel 7 տեխպրոցեսով։ 8 արտադրողական միջուկները թույլ են տալիս չիպսեթին հաղթահարել «ծանր» ծրագրերը և միաժամանակ մշակել տեղեկատվության մինչև 32 հոսք։ 16 էներգաարդյունավետ միջուկներն ապահովում են ռեսուրսատար չհանդիսացող առաջադրանքների լուծումը ֆոնային ռեժիմում։
Intel Core i9-13900KS պրոցեսորն ունի ազատ բազմապատկիչ, ինչի շնորհիվ ապահովում է արագացում (overclocking)՝ արտադրողականությունը բարձրացնելու համար։ Սխալների ուղղման տեխնոլոգիայի աջակցությունը թույլ կտա օգտագործել սարքը պրոֆեսիոնալ դասի սերվերում կամ աշխատանքային կայանում։ Տվյալ մոդելի հետ կարելի է օգտագործել երկալիք ռեժիմով աշխատող մինչև 192 GB ծավալով DDR4 կամ DDR5 օպերատիվ հիշողություն։