Մոխրագույն Gezatone AMG725W կոմպրեսիոն մերսիչը կիրառվում է ոտքերի մերսման համար։ Վիբրացիոն մերսման օպցիան հանում է այտուցները, վերացնում սպազմերը և ցավը ոտքերում։ Օդակոմպրեսիոն ռեժիմը նմանակում է ոտքերի ձեռքով մերսումը։ Այն նպաստում է արյան շրջանառության և ավշային համակարգի աշխատանքի կարգավորմանը, հանում է լարվածությունը և հոգնածությունը։ Հոլովակային մերսումը հանում է ոտքերի ծանրությունը և կոտրտվածությունը, ամրապնդում է իմունիտետը, բարելավում օրգանիզմի ընդհանուր ինքնազգացողությունը։ Ինֆրակարմիր տաքացման օպցիան նպաստում է մկանների և կապանների առողջացմանը, հանում է ցավային զգացողությունները և թեթևացնում վիճակը սուր քրոնիկական հիվանդությունների ժամանակ։
Gezatone AMG725W կոմպրեսիոն մերսիչը հագեցած է թայմերով. ձեզ հարկավոր չէ ինքնուրույն վերահսկել մերսման ժամանակը, սարքն ավտոմատ կերպով կանջատվի 10 րոպե անց։ Մոդելն աշխատում է մարտկոցից։ Դա թույլ է տալիս օգտվել մերսիչից հարմար վայրում՝ անկախ մոտակայքում վարդակի առկայությունից։ Կարգավորել մերսման ռեժիմը և դրա ինտենսիվությունը կարելի է սարքի իրանի վրայի կոճակների օգնությամբ։