Polaris PSC 1102C STEAM Multidrive շոգեմաքրիչն ունի 270 մլ ծավալով տարողունակ բակ, որը երաշխավորում է դրա երկարատև ինքնավար աշխատանքը։ Այս սարքի օգնությամբ հնարավորություն կունենաք մաքրել ձեր տան առավել դժվարամատչելի վայրերը, ինչպես նաև հայելիներն ու ապակիները։
Polaris PSC 1102C STEAM Multidrive մոդելի ևս մեկ առավելությունն է բազմաֆունկցիոնալ բնույթը, քանի որ այն հարմար է ոչ միայն մաքրություն կատարելու, այլև հագուստ արդուկելու համար։ Բացի այդ, խոզանակ-գլխիկը թույլ կտա հաշված վայրկյանների ընթացքում հեռացնել կենդանիների մազերը տարբեր իրերից։ 1100 W բարձր հզորության շնորհիվ ջուրը մինչև 105 աստիճան առավելագույն ջերմաստիճան տաքանում է 3 րոպեում։ Լուսային ինդիկատորը ժամանակին կտեղեկացնի շոգեմաքրիչի աշխատանքի պատրաստ լինելու մասին։