SFF տիպաչափին համապատասխանող Thermaltake Divider 200 TG Air [CA-1V1-00S1WN-01] իրանը նախատեսված է գերկոմպակտ խաղային համակարգչի կամ տան կամ գրասենյակի համար բարձր արտադրողականություն ցուցադրող ունիվերսալ համակարգային բլոկի հավաքման մեջ «մասնակցության» համար։ Խորանարդին մոտ ձև ունեցող սարքը շատ ինքնատիպ տեսք ունի։ Իրանի կողային վահանակները պատրաստված են զուգակցված հավասարասրուն եռանկյունների տեսքով։ Թրծված ապակուց պատուհաններն ապահովում են համակարգչի ներքին տարածության որակյալ տեսանելիություն։
Thermaltake Divider 200 TG Air [CA-1V1-00S1WN-01] իրանը համատեղելի է երկու ֆորմ-ֆակտորի՝ Micro-ATX և Mini-ITX մայրական սալիկների հետ։ Ջերմության բարձր արդյունավետությամբ հեռացումը երաշխավորում են 2 օդափոխիչները, որոնցից մեկը համապատասխանում է 200 մմ տիպաչափին։ Մոդելը նախատեսված է հեղուկային հովացման համակարգի տեղադրման համար։ Համատեղելի տեսաքարտերի երկարությունը տպավորիչ է՝ 340 մմ։ Տպավորիչ է նաև պրոցեսորի հովացուցիչի առավելագույն թույլատրելի բարձրությունը, որը կազմում է 185 մմ։ Իրանը համալրված չէ սնուցման բլոկով։ Համակարգչի օգտատերը պետք է ընտրի ATX ֆորմ-ֆակտորի ՍԲ, որի երկարությունը կարող է հասնել մինչև 200 մմ։