Սև գույնի Tefal EY5568E0 աէրոգրիլն ունի պատրաստման 10 ավտոմատ ծրագիր։ Դրանց թվում կան ռեժիմներ ձկան, սթեյքերի, հավի մսի, աղանդերի և այլ ուտեստների պատրաստման համար։ Ցանկալի ծրագիրը կարելի է ընտրել սենսորային կառավարման վահանակի միջոցով։ Այն նաև թույլ է տալիս կարգավորել պատրաստման ժամանակը և տաքացման ջերմաստիճանը 40-ից մինչև 220 °C միջակայքում։
Tefal EY5568E0 մոդելն ունի հանվող 5 լիտրանոց թաս՝ պատրաստված բարձր ջերմաստիճանների նկատմամբ կայուն ալյումինից։ Չկպչող ծածկույթը կանխում է սննդի կպչելը թասի ներքին մակերևույթին։ Աէրոգրիլը հագեցած է նաև միացման, ընտրված ծրագրի, ջերմաստիճանի և պատրաստման ժամանակի ինդիկատորներով։ Ուտեստի պատրաստ լինելու մասին տեղեկացնում է ձայնային ազդանշանը։ Նախատեսված է նաև սարքի պաշտպանություն գերտաքացումից։