Behringer BA 85A խոսափողն առանձնանում է ձեռքում պահելու հարմարավետությամբ և ձայնի փոխանցման բարձր հստակությամբ։ Այն նախատեսված է միջոցառումներ անցկացնելու, կարաոկեում երգելու, վոկալի պարապմունքների համար։ 50-16000 Հց վերարտադրվող հաճախականությունների տիրույթի և սուպերկարդիոիդային ուղղվածության շնորհիվ խոսափողը թույլ է տալիս ստանալ հստակ ձայն առանց աղավաղումների։ Behringer BA 85A խոսափողը պատրաստված է մետաղյա կորպուսով։ Ձայնի աղբյուրին միացումն իրականացվում է 3-կոնտակտային XLR միակցիչի միջոցով։ Խոսափողի հետ տրամադրվում են պատյան և կանգնակի ամրակ։