MIE Forza շոգեհարիչը հզոր մոդել է, որը հարմար է ոչ միայն տան, այլև հագուստի խանութների, ատելյեների և հանդիսությունների սրահների համար։ 3.8 լ ծավալով բաքը թույլ է տալիս սարքին աշխատել մինչև 90 րոպե, իսկ անիվները հնարավորություն են տալիս այն հեշտությամբ տեղաշարժել հատակի վրայով։
MIE Forza-ի հեռադիտակային կանգնակը դիմացկուն է և հուսալի, իսկ կախիչի կառուցվածքը մտածված է մինչև մանրուքները․ առկա են գոտկատեղի հագուստի համար նախատեսված բռնիչներ և նույնիսկ հատուկ ցանցավոր կտոր ներքևի ծանրացուցիչով, որի վրա հարմար է հարթեցնել իրերը։ Հավաքածուում ներառված են գլխադիրներ տարբեր տեսակի գործվածքների համար։ Բուն աշխատանքային գլխիկն իր ձևով նման է արդուկի։ Հզորության կարգավորիչը հնարավորություն է տալիս ընտրել անհրաժեշտ ռեժիմը ցանկացած տեսակի գործվածքի համար։ Շոգեհարիչի միացումը կատարվում է ոտքով․ կոճակը մեծ է և տեղադրված է վերին վահանակին։ Այսպիսի սարքի օգնությամբ հնարավոր կլինի արագորեն ազատել իրերը անցանկալի ծալքերից, հարթեցնել, թարմացնել, վերացնել տհաճ հոտերն ու հետքերը, ինչպես նաև ախտածին միկրոօրգանիզմները։