Դուք մշտապես զարմացնո՞ւմ եք տնեցիներին տարբեր խոհարարական նրբախորտիկներով և սովոր եք, որ յուրաքանչյուր կերակրատեսակ ստացվի կատարյա՞լ։ Այս հարցում ձեզ կօգնի Indesit IFW 3841 JH IX էլեկտրական ջեռոցը՝ ներկառուցված էկրանով և սենսորային անջատիչներով, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուր տանտիկնոջը առավելագույն ճշգրտությամբ սահմանել առաջիկա խոհարարական գործընթացի անհրաժեշտ պարամետրերը։ Տելեսկոպիկ ուղղորդիչներն ապահովում են տապակի դուրս գալը ջեռոցի դռան բացման հետ միաժամանակ, ինչն իր հերթին կանխում է ձեռքերի այրվածքների առաջացումը։
Indesit IFW 3841 JH IX մոդելը հարմար է նաև նրանց համար, ովքեր սովոր չեն չափազանց շատ ժամանակ տրամադրել խոհարարական գործընթացին․ այսպես, ձեզ բավական է միայն ընտրել 11 ավտոմատ ծրագրերից մեկը, իսկ մնացած հոգսերն իր վրա կվերցնի այս սարքը։ Ջեռոցի էական առավելությունն է կոնվեկցիայով գրիլի ֆունկցիայի առկայությունը, որի շնորհիվ դուք կկարողանաք վայելել ոսկեգույն կեղևով կատարյալ եփված միսը։