Կանաչ պրոյեկտոր Wanbo Projector Cube 1-ը ստեղծում է 40-ից մինչև 110" անկյունագծով պրոյեկցիա։ Հստակ պատկեր ստանալու համար էկրանից հեռավորությունը պետք է լինի 1.1 – 3 մետր միջակայքում։ Լամպը ստեղծում է 350 լմ պայծառությամբ լուսային հոսք․ որպեսզի պրոյեկցիան գունատ չերևա, անհրաժեշտ կլինի ամբողջությամբ մթնեցնել սենյակը։
Wanbo Projector Cube 1 պրոյեկտորն ապահովում է հետադարձ և ուղիղ պրոյեկցիա։ Դա նշանակում է, որ սարքը կարելի է տեղադրել էկրանի առջևում և հետևում։ Թեքության անկյան կարգավորմամբ հենակը թույլ է տալիս պրոյեկցիա ստեղծել առաստաղին։ Պատկերի ձևը հարթեցվում է ավտոմատ կերպով․ դա հարմար է, եթե սարքը տեղադրված է էկրանի նկատմամբ անկյան տակ։ Դուք կարող եք մեծացնել և փոքրացնել պատկերը՝ առանց պրոյեկտորը տեղաշարժելու անհրաժեշտության։ Smart TV-ի և Wi-Fi-ի աջակցությունը բացում է հասանելիություն դեպի առցանց կինոթատրոններ։ Դուք նաև կարող եք դիտել USB կրիչի վրա ձայնագրված ֆիլմեր ու սերիալներ և հեռարձակել բովանդակություն սմարթֆոնից։