HP Designjet T250, HP DesignJet T230, HP Designjet T650, HP Designjet Studio, HP Designjet T630
Նկարագրություն
HP 712 (3ED67A) թանաքային քարթրիջը հիանալի ընտրություն կլինի տնային և գրասենյակային տպագրության համար։ Տվյալ մոդելը մատակարարվում է երկնագույն թանաքով և հանդիսանում է գունավոր տպագրության անբաժանելի մաս։ Այս քարթրիջի օգնությամբ դուք կկարողանաք ստեղծել բարձրորակ արտատպվածքներ՝ վառ և հագեցած գույներով՝ լինեն դրանք լուսանկարներ, փաստաթղթեր, թե տարբեր կատալոգներ, արտաքին պաստառներ, ազդագրեր, ինչպես նաև այլ գովազդային նյութեր։ Արտադրության մեջ օգտագործվող հատուկ բաղադրության, առաջնակարգ նյութերի և առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ այս փոխարինվող բլոկը կապահովի ձեր սարքավորման անվտանգությունը և տպագրությունը կդարձնի պարզ ու հարմարավետ, ինչպես երբեք։
HP 712 (3ED67A) թանաքային քարթրիջն ունի նաև հուսալի և մտածված կառուցվածք, ինչի շնորհիվ առանձնանում է տեղադրման պարզությամբ և հարմարավետությամբ։ Փոխարինվող բլոկը նախատեսված է HP DesignJet սերիայի տպիչների համար։ Քարթրիջի ծավալը կազմում է 29 մլ։ Տպագրության գործարանային հատկությունները պահպանելու համար խորհուրդ է տրվում արտադրանքը պահել չոր և արևի ճառագայթներից պաշտպանված վայրում։