HUAWEI MatePad 12 X PaperMatte Edition (2025) Wi-Fi 256 ԳԲ + ստեղնաշար սպիտակ պլանշետը համալրված է 2800x1840 կետայնությամբ 12-դյույմանոց էկրանով։ IPS մատրիցան ապահովում է ավելի քան 16 մլն երանգների ճշգրիտ փոխանցում, ինչպես նաև դիտման լայն անկյուններ և տեսանելի թրթռոցի բացակայություն։ Էկրանն ունի փայլատ ծածկույթ, որը պաշտպանում է այն շողքերից, աղտոտումներից, խոնավությունից և քերծվածքներից։
HUAWEI MatePad 12 X PaperMatte Edition (2025) Wi-Fi 256 ԳԲ պլանշետը հագեցած է ստեղնաշարով, ինչի շնորհիվ ավելի հեշտ է տպել տեքստի մեծ ծավալներ։ Պահանջկոտ հավելվածների անխափան աշխատանքի համար պատասխանատու է 8-միջուկանի HiSilicon Kirin-T92B պրոցեսորը՝ 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Ֆայլերը կարելի է պահպանել սարքի 256 ԳԲ ծավալով ներկառուցված հիշողության մեջ։ Մոդելն ունի հիմնական և դիմային տեսախցիկներ, ինչպես նաև բարձրախոսներ և խոսափողեր։ Մարտկոցի տարողությունը կբավականացնի մոտավորապես 14 ժամ տեսաբովանդակություն դիտելու համար։ Տվյալների պաշտպանության համար նախատեսված են մատնահետքի սկաներ և դեմքի ճանաչման գործառույթ։