Սև գույնի Saramonic LavMicro 2M օձիքային բարձրախոսը բաղկացած է երկու սարքից, որոնք միացված են մեկ լարով։ Դա բարձրախոսը դարձնում է հարմար խմբային հարցազրույցների համար։ Այն կարող է միանալ առանց հայելու լուսանկարչական ապարատներին, տեսախցիկներին, սմարթֆոններին կամ պլանշետներին, ինչի համար օգտագործվում է 3.5 մմ mini jack խրոցակով 6 մ երկարությամբ մալուխ։ Դրա շնորհիվ ապահովվում է օգտատերերի տեղաշարժման ազատությունը և մանևրայնությունը։
Saramonic LavMicro 2M օձիքային բարձրախոսի հավաքածուի հատուկ ադապտերը հնարավորություն է տալիս այն օգտագործել Blackmagic Design Cinema Camera տեսախցիկների հետ։ Բարձրախոսները հագուստին ամրացնելու համար դրանց կառուցվածքում առկա են ամուր սեղմակներ։ Իսկ որպեսզի բարձրախոսների լարերը չխճճվեն, նախատեսված են հատուկ մալուխային կապիչներ։ Որպես բարձրախոսի սնուցման աղբյուր կարող է օգտագործվել LR44 մարտկոց։ Փափուկ պատյանը նախատեսված է օձիքային բարձրախոսի անվտանգ և հարմարավետ պահպանման ու տեղափոխման համար։