Smartbuy RUSH VIPER լարային ականջակալ-խոսափողի շնորհիվ խաղերի ընթացքում Ձեր ուշադրությունից չի վրիպի նույնիսկ Ձեր վիրտուալ հակառակորդների արձակած ամենաչնչին խշշոցը։ Այս մոդելի հագեցվածությունը ներկայացված է լայնաշերտ 50 միլիմետրանոց դինամիկներով, որոնք արձակում են որակյալ և հստակ ձայն 18-20000 Հց ընդլայնված հաճախականությունների տիրույթում։ Ստերեոֆորմատի հնչողությունը վերարտադրությունն ապահովում է խորությամբ, ինչը թույլ կտա անսխալ որոշել այն ուղղությունը, որտեղից լսվում է ձայնը։ Փափուկ թավշյա ամբուշյուրները և կարգավորվող գլխակալը հարմարավետություն կպարգևեն ամենալարված խաղային մարտերի ժամանակ։ Smartbuy RUSH VIPER լարային ականջակալ-խոսափողն իր կառուցվածքում նախատեսում է խոսափող ճկուն ոտքի վրա, որի բարձր զգայունությունը կապահովի Ձեր ձայնի հստակ փոխանցումը թիմակիցներին։ Քամապաշտպանության առկայությունը լավ կտրում է բոլոր կողմնակի աղմուկները, որպեսզի Ձեր թիմի անդամները չլսեն ոչինչ, բացի Ձեր ձայնից։ 1 մետրանոց լարի ծայրին տեղադրված է jack 3.5 mm միակցիչ, որը թույլ է տալիս ականջակալները միացնել ոչ միայն համակարգչին, այլև պլանշետին կամ սմարթֆոնին։