Panasonic SC-HC410EE-K տնային աուդիոհամակարգն իր իրանում համատեղում է ուղղահայաց և հորիզոնական գծերի խստությունը, որոնք ձևավորում են մինիմալիստական շրջանակ և ապահովում պարզ ու յուրահատուկ դիզայն, ինչը թույլ կտա համակարգին ներդաշնակվել ցանկացած ինտերիերային լուծման մեջ։ Աուդիոհամակարգը պատին ամրացնելու հնարավորությունը թույլ է տալիս տնտեսել տարածությունը սենյակում, բացի այդ, նման դիրքում սարքն ավելի ներկայանալի տեսք կունենա՝ լրացնելով տնային տեխնիկան։
Panasonic SC-HC410EE-K-ի առանձնահատկությունը Bluetooth-ով մի քանի սմարթֆոնների բազմակիացման հնարավորությունն է, որպեսզի դուք կարողանաք նվագարկել սիրելի երգերը՝ նախապես կազմելով նվագացանկը։ Աուդիոհամակարգի գործառույթները կառավարելու համար օգտագործվում է հեռակառավարման վահանակը։ Ունենալով 40 Վտ հզորություն՝ աուդիոհամակարգն աջակցում է երկու տեսակի նվագարկիչ՝ CD և USB, ուստի կարող եք միացնել ինչպես USB կրիչներ, այնպես էլ սկավառակներ՝ դրանց վրա ձայնագրված ստեղծագործություններով։ Մոդելը նվագարկում է MP3 ձևաչափ և նախատեսում է FM-թյուների առկայություն, որը թույլ է տալիս լսել ռադիո։