PoE աջակցությամբ TP-Link EAP660 HD մուտքի կետը նախատեսված է հաճախորդների բարձր խտության պայմաններում աշխատելու համար՝ ապահովելով մեծացված թողունակություն այդ պայմաններում։ Ութ տարածական հոսքերի օգտագործման շնորհիվ այս մոդուլը բարձրացնում է թողունակությունը բազմաօգտատեր ռեժիմում։ 2.4 ԳՀց և 5 ԳՀց հաղորդիչի աշխատանքային հաճախականությամբ Wi-Fi 802.11 ստանդարտի աջակցությամբ օգտատերը ստանում է Ethernet արագություն 1x10/100/1000/2500 Մբիթ/վ մակարդակում։
TP-Link EAP660 HD-ն ապահովում է անլար միացման առավելագույն արագություն՝ 2402 Մբիթ։ Մոդուլի առավելությունն է պարամետրերի ավտոմատ կարգավորման հնարավորությունը, խելացի մոնիթորինգի և ամպային կենտրոնացված պահոցի աջակցությունը, որն ապահովում է ֆայլերի արագ հասանելիություն։ Անխափան ռոումինգի շնորհիվ ձայնային կապը և տեսահոսքը կլինեն կայուն նույնիսկ տեղակայությունների միջև տեղաշարժվելիս։ Մուտքի կետը տեղադրվում է շինության ներսում և ապահովում է կառավարում SSH-ի, TP-Link Omada-ի, Web-ինտերֆեյսի, բջջային հավելվածի միջոցով։