CMF by Nothing Watch Pro 3 խելացի ժամացույցն ունի սենսորներ, որոնք հաշվարկում են անցած հեռավորությունը, պուլսը և ծախսված կալորիաները, ինչպես նաև որոշում են քնի որակը և արյան մեջ թթվածնի մակարդակը։ Մոդելի հիշողության մեջ առկա է 131 մարզում։ Դա նշանակում է, որ օգտատերերը կարող են վերահսկել պուլսը և հեռավորությունը ֆիզիկական ակտիվության ընթացքում։ «Ժեստերով կառավարում» գործառույթը օգտակար կլինի, երբ անհրաժեշտ է ազատել ձեռքերը։ \nՏվյալները ցուցադրվում են 1.43 դյույմանոց էկրանին՝ 466x466 պիքսել լուծաչափով։ Էկրանն արտացոլում է վառ երանգներ և հստակ նշաններ AMOLED մատրիցի շնորհիվ։ CMF by Nothing Watch Pro 3-ն աջակցում է շնչառական վարժություններ, որոնց օգնությամբ կարելի է թոթափել սթրեսը և հանգստանալ։ Bluetooth 5.3 ինտերֆեյսի միջոցով սմարթֆոնի հետ զուգակցվելով՝ օգտատիրոջը հասանելի է դառնում երգերի կառավարումը և հավելվածներից ծանուցումների ընթերցումը։ Առողջության մասին տվյալները գտնվում են Nothing X հավելվածում։ Մետաղական իրանի մեջ խոնավություն չի թափանցում, քանի որ այն պաշտպանված է IP68 ստանդարտով։ Մարտկոցին վերալիցքավորում է պահանջվում միայն սարքի ակտիվ օգտագործման 312 ժ հետո։