Gembird MF-95-02 ադապտերը մինչև մանրուքները մտածված կառուցվածքով սարք է, որի օգնությամբ դուք կկարողանաք ընդլայնել ձեր նոութբուքի արտադրողականությունն ու ֆունկցիոնալությունը՝ այն համալրելով տվյալների լրացուցիչ կրիչով։ Ներկայացված մոդելն իր մեջ համատեղում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է դյուրակիր համակարգչում օպտիկական սկավառակակիրը ևս մեկ կոշտ սկավառակով կամ պինդմարմին կրիչով փոխարինելու համար։ Աքսեսուարը պատրաստված է մետաղի և պլաստիկի համադրությունից։ Այս նյութերն ապահովել են ադապտերի ամրությունն ու երկարակեցությունը ցածր քաշի պայմաններում։
Gembird MF-95-02 ադապտերն աջակցում է 2.5" տիպաչափի տվյալների կրիչների տեղադրում։ Այս մոդելը կարելի է օգտագործել այն նոութբուքների հետ, որոնց սկավառակակրի բնիկն ունի 12.7 մմ չափսեր։ Սարքը հագեցած է SATA/SATA միակցիչներով, որոնք օգտագործվում են տվյալների կրիչն ադապտերին և բուն ադապտերը նոութբուքին միացնելու համար։ Լրակազմում առկա պտուտակները թույլ կտան հուսալիորեն ֆիքսել կոշտ սկավառակն այս աքսեսուարի ներսում։ Փոխարինեք չօգտագործվող օպտիկական սկավառակակիրը տվյալների կրիչով ներկայացված Gembird MF-95-02 ադապտերի օգնությամբ։