DDR5 տիպի SODIMM Kingston FURY Impact օպերատիվ հիշողությունն ապահովում է համակարգչային հավաքածուի բարձր արտադրողականություն օգտագործման ցանկացած սցենարի դեպքում, լինի դա բազմաառաջադրանքության ռեժիմ, ռենդերինգ կամ խաղեր անցնելը։ Մատակարարման լրակազմի մեջ մտնում են 32 GB ընդհանուր ծավալով ՕՀ երկու մոդուլ։ Plug N Play գործառույթը թույլ կտա ավտոմատ կերպով արագացնել մոդուլը մինչև ամենաբարձր արագություն՝ առանց BIOS-ի կարգավորումներում պրոֆիլ ընտրելու անհրաժեշտության։ Համակարգչի փորձառու օգտատերերը կգնահատեն Intel XMP 3.0-ի աջակցությունը, որի օգնությամբ կարելի է մեծացնել հիշողության արտադրողականությունը մինչև առավելագույնի՝ ընտրելով արագության, թայմինգների և լարման նախապես օպտիմալացված ցուցանիշները։
SODIMM Kingston FURY Impact օպերատիվ հիշողությունը կարող է պարծենալ ցածր էներգասպառմամբ՝ համակարգի բարձր արդյունավետության հետ համատեղ։ Այս մոդուլների դեպքում երաշխավորվում է հավաքածուի կայուն աշխատանքը՝ սխալների հայտնաբերման և ուղղման օն-դայ (on-die) գործառույթի շնորհիվ։