Philips XB2042/01 սպիտակ փոշեկուլը նախատեսված է գորգերի և այլ մակերեսների չոր մաքրման համար։ Լրակազմում ներառված են գլխադիրներ հատակի, գորգածածկույթների, կահույքի համար, ինչպես նաև գլխադիր ճեղքերի և դժվարամատչելի այլ վայրերի համար։ Սարքի գործողության շառավիղը կազմում է 8.8 մ։
Philips XB2042/01 փոշեկուլը համալրված է PowerCyclone 4 ֆիլտրման համակարգով, որն ապահովում է ներքաշման կայուն բարձր հզորություն մաքրման ողջ ընթացքում։ Հավաքված փոշին կուտակվում է 1.3 լ տարողությամբ տարայի մեջ։ Ներքաշման տելեսկոպիկ խողովակը նախատեսում է բարձրության կարգավորում, ինչպես նաև ծալվում է պահպանման ընթացքում տարածք խնայելու համար։