սնուցման ադապտեր, ամրակապ, փաստաթղթեր, Ethernet-մալուխ, հեռակառավարման վահանակ, AAA մարտկոցներ x 2 հատ, USB մալուխ
Լրացուցիչ
RJ45, Audio Out
Չափսեր և քաշ
Երկարություն
155 մմ
Լայնություն
182 մմ
Հաստություն
155 մմ
Նկարագրություն
Yealink UVC84 կոնֆերանս-տեսախցիկը հեռարձակում է պատկերը 4K ձևաչափով։ Մոդելը հագեցած է 12x օպտիկական և 3x թվային խոշորացմամբ (zoom), ուստի այն հարմար է միջին և մեծ կոնֆերանս-դահլիճների համար։ ±100° պտույտի և +45°-ից մինչև -90° թեքման շնորհիվ սարքն ապահովում է տարածքի պանորամային տեսադաշտ։
Yealink UVC84 կոնֆերանս-տեսախցիկը հագեցած է ավտոֆոկուսավորման, ավտոկադրավորման և դեմքին հետևելու գործառույթներով։ Մոդելն ավտոմատ կերպով կադրի մեջ է ներառում ներկա գտնվող կամ ելույթ ունեցող մարդկանց, ինչը վերացնում է ձեռքով ուղղորդելու անհրաժեշտությունը։ Սարքը համատեղելի է Mac OS 10.10 և ավելի բարձր, ինչպես նաև Windows 7 և 10 օպերացիոն համակարգերի հետ։ Տեսախցիկը միանում է լարային եղանակով՝ USB Type-A մալուխի միջոցով, որը ներառված է լրակազմում։ Լարի երկարությունը կազմում է 2.5 մ, ինչն ապահովում է միացման ճկունություն։ Ունիվերսալ ամրակների շնորհիվ կոնֆերանս-տեսախցիկը կարելի է ամրացնել պատին կամ առաստաղին, ինչպես նաև տեղադրել եռոտանու վրա կամ պարզապես դնել սեղանին։ Մոդելը կառավարվում է հեռակառավարման վահանակի միջոցով։ Այն մարտկոցների հետ միասին ներառված է լրակազմում։ Կոնֆերանս-տեսախցիկը հագեցած է փեղկով։