Acer Aspire Lite AL15-21P արծաթագույն իրանով նոութբուքը հագեցած է 1920x1080 կետայնությամբ 15.6" անկյունագծով էկրանով։ IPS մատրիցը երաշխավորում է գույների հավաստի փոխանցում, ինչպես նաև դիտման լայն անկյուններ ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով։ Անփայլ ծածկույթը կանխում է բնական կամ արհեստական լուսավորությունից էկրանին շողքերի առաջացումը։ 4574 մԱ*ժ տարողությամբ ներկառուցված մարտկոցն ապահովում է սարքի մոտավորապես 8 ժ ինքնավար աշխատանք։ Acer Aspire Lite AL15-21P մոդելն ունի HDMI, USB Type-C և USB Type-A միակցիչներ՝ մոնիտորներ, պրոյեկտորներ և այլ սարքավորումներ միացնելու համար։ 3.5 մմ jack ինտերֆեյսի միջոցով կարելի է ականջակալներ միացնել։ Նոութբուքն աջակցում է նաև Bluetooth 5.2 և Wi-Fi 6 անլար տեխնոլոգիաներին։ Հիմնական ծրագրերում կամ համացանցում առօրյա առաջադրանքներ կատարելիս սարքի անխափան աշխատանքի համար պատասխանատու է 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ 4-միջուկանի AMD Ryzen 5 40 պրոցեսորը։ Kensington կողպեքն ապահովում է նոութբուքի պաշտպանությունը գողությունից հասարակական վայրերում։