Jax ACN-14HE / ACN-14HE պատի օդորակիչը (սպլիտ-համակարգ) գլուխ կհանի ոչ միայն հարմարավետ միկրոկլիմայի ստեղծումից և պահպանումից, այլ նաև տարածքը բացառապես առողջության համար օգտակար իոններով հագեցնելուց։ Բացի այդ, տնային օգնականը չեզոքացնում է տարբեր միկրոօրգանիզմներ և ալերգենների մանրագույն մասնիկներ։ Հնարավոր գործառույթներին հասանելիության համար օգտվեք լրակազմի հեռակառավարման վահանակից։
Jax ACN-14HE / ACN-14HE պատի օդորակիչը (սպլիտ-համակարգ) կնվազեցնի և կբարձրացնի ջերմաստիճանային ցուցանիշները, ինչպես նաև կիրականացնի ավելորդ խոնավության հեռացում, որը հաճախ հարուցում է բորբոսի առաջացում։ Ծրագրավորվող ժամանակաչափը կապահովի սարքի ինքնաշխատ անջատումը խիստ սահմանված ժամանակային շրջանակներում։ Թաքնված թվային էկրանին ցուցադրվում են օգտատիրոջ կողմից ընտրված պարամետրերը։ Մոդելի հզորությունը կողմնորոշված է մինչև 42 մ² մակերեսով տարածքների արդյունավետ սպասարկման վրա։