Candy CBCH7226AFM սպիտակ ներկառուցվող սառնարանը հարմար է 178.2 սմ բարձրությամբ և 57.3 սմ լայնությամբ խորշերի համար։ Ներկառուցման խորությունը կազմում է 56 սմ։ Սառնարանի ընդհանուր օգտակար ծավալը 226 լիտր է, որից սառնարանային խցիկին բաժին է ընկնում 182 լիտր, իսկ սառցարանին՝ 44 լիտր։ Սառեցման խցիկը գտնվում է ներքևում։ Սառեցման հզորությունը կազմում է 3 կգ/օր։ No Frost համակարգի շնորհիվ սառցարանային խցիկը ձեռքով հալեցնելու կարիք չկա։ Սառնարանի աշխատանքի ժամանակ աղմուկի մակարդակը չի գերազանցում 39 դԲ-ը։ Դա համապատասխանում է նվազագույն ձայնով հեռուստացույցին։
Candy CBCH7226AFM ներկառուցվող սառնարանը պահպանում է մթերքի ջերմաստիճանը էլեկտրականությունից անջատվելուց հետո 8 ժամվա ընթացքում։ Սառնարանային խցիկում կա ըստ բարձրության կարգավորվող հինգ դարակ։ Սառցարանային խցում կա երկու թափանցիկ արկղ։ Սառցարանի ներսում նվազագույն ջերմաստիճանը -18° C է։ Դա թույլ է տալիս մթերքը թարմ պահել մի քանի ամսվա ընթացքում։ Սառնարանի կառավարումը մեխանիկական է։ Հավաքածուի մեջ մտնում է ձվի տակդիր և սառույցի կաղապար։