Vitek VT-8543 բլենդերը հզոր, 1 կիլովատտանոց մոդել է, որն օգտակար կլինի այն խոհանոցում, որտեղ ընդունված է հաճախ և շատ պատրաստել։ Ընկղմվող կառուցվածք ունեցող բլենդերն ունի արագության 6 ռեժիմ։ Առանձին կոճակն ակտիվացնում է տուրբո ռեժիմը։ Պտտման արագությունը կարելի է կարգավորել սահուն կերպով։ Բլենդերի շահագործման հարմարավետությանը նպաստում է դրա իրանի էրգոնոմիկ ձևը։
Vitek VT-8543 բլենդերը սնուցում է ստանում էլեկտրացանցից։ Սնուցման լարի երկարությունը 110 սմ է։ Դուք հաստատ կկարողանաք սարքը տեղադրել խոհանոցի մակերեսի առավել հարմար վայրում։ Բլենդերի լրակազմի մեջ մտնում են հարիչ թաթիկ, 500 մլ տարողությամբ մանրացնող սարք, 600 միլիլիտրանոց չափիչ բաժակ և շահագործման հրահանգ։ Բլենդերի դիզայնում համադրված են սև և արծաթագույն երանգները։ Տուփը, որի մեջ փաթեթավորված է մոդելը, ունի գրավիչ արտաքին տեսք։