մոնոռեժիմ, Google Fast Pair տեխնոլոգիա, էկվալայզեր
Նկարագրություն
IPX4 պաշտպանության աստիճանով դեղին TWS Sony WF-C510 ականջակալները թույլ կտան օգտագործել դրանք մանրամաղ անձրևի ժամանակ կամ դրանցով սպորտով զբաղվել՝ առանց քրտինքի ներթափանցումից վախենալու։ Փոշու թափանցման դեպքում ականջակալները կարող են վնասվել։
TWS Sony WF-C510-ն ունի փակ ակուստիկ կառուցվածք, ուստի դրսի ձայները չեն աղավաղի նվագարկվող երաժշտությունը կամ ձեր զրուցակցի ձայնը։ Անլար կապի գործողության շառավիղը 10 մ է, այսինքն՝ դուք կարող եք դրանցով տան 2-րդ հարկից իջնել փողոց՝ առանց կապն ընդհատելու։ Ականջակալները կարելի է կառավարել ինչպես սմարթֆոնից, այնպես էլ ձայնով։ Մեկ լիցքավորմամբ աշխատանքի տևողությունը մինչև 11 ժամ է։