Kitfort KT-1602 գրիլն ունի սև-արծաթագույն կորպուս՝ պատրաստված ջերմամեկուսացված պլաստիկից և մետաղից։ Մոդելն ունի բացվող կառուցվածք, ինչի շնորհիվ այն կարող է օգտագործվել թռչնամիս, միս, բանջարեղեն տապակելու համար ինչպես բաց, այնպես էլ փակ վիճակում։ Գրիլը բացվում է 180 աստիճանով՝ գրքի նման։ Որակյալ և առանց այրվելու տապակման համար մոդելը հագեցած է չկպչող ծածկույթով։ Տաքացնող տարրերը տեղակայված են գրիլի ինչպես վերին, այնպես էլ ստորին վահանակում։ Դրա շնորհիվ յուրաքանչյուր կտոր տապակվում է հավասարաչափ։
Kitfort KT-1602-ն ունի 2000 Վտ հզորություն։ Սարքի ներսում առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել 230°-ի։ Պատրաստման ջերմաստիճանը կարգավորվում է օգտատիրոջ կողմից ձեռքով, իսկ ջերմամեկուսացված կորպուսը՝ չտաքացող բռնակի հետ միասին, թույլ չեն տա այրվածք ստանալ։ Գրիլով կերակրատեսակներ պատրաստելու այս սարքի առավելություններն ամբողջացնում են ներկառուցված թերմոստատը և թիթեղները հանելու ու մաքրելու հնարավորությունը։ Գրիլը կշռում է 5 կիլոգրամից մի փոքր պակաս և ունի կոմպակտ չափսեր։